22.11.2024
ՌԴ-ն Թուրքիային С-400 համակարգեր վաճառելու հարցում խոչընդոտներ չի տեսնում. Ռոգոզին
prev Նախորդ նորություն

Թուրքիան Կատարում ռազմակայան ստեղծելը չի կապակցում էմիրության շուրջ ճգնաժամի հետ

Թուրքիան կապ չի տեսնում Կատարում իր ռազմակայանը ստեղծելու ու Պարսից ծոցում սկսված ճգնաժամի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հյուսեյն Մյուֆթյուօղլուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք վշտացած ենք, որ Կատարի ու Պարսից ծոցի մյուս երկրների միջեւ ճգնաժամը դեռ չի կարգավորվել։ Մենք ոչ մի կապ չենք տեսնում էմիրությունում ռազմակայան ստեղծելու ու Կատարի շուրջ հակամարտության միջեւ: Դրա բացումը նախատեսված էր երկկողմանի համագործակցության ամրապնդման մասին 2014-ին կնքված համաձայնագրով»,- շեշտել է նա։


Մյուֆթյուօղլուն նաեւ նկատել է, որ «թուրքական բազայի, ինչպես նաեւ տարածաշրջանի պետություններում ցանկացած այլ օտարերկրյա բազայի ստեղծումը չի հակասում Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրների ընդհանուր տեսակետներին՝ ամբողջ Պարսից ծոցում խաղաղություն, անվտանգություն ու կայունություն ապահովելու առումով»։