22.11.2024
Բեն Սալմանի նշանակումը նպաստելու է Մերձավոր Արևելքում իրավիճակի կայունացմանը
prev Նախորդ նորություն

Էրդողանը սուտ է անվանել քրդերին մատակարարված զենքը վերադարձնելու մասին ԱՄՆ-ի երաշխիքները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խաբեություն է անվանել Սիրիայի քրդերի խմբավորումներին (YPG) մատակարարված զենքը ԻՊ խմբավորումից Ռաքքա քաղաքն ազատագրելուց հետո վերադարձնելու մասին Պենտագոնի հավաստիացումները, հայտնում է «Ռոյթեր» գործակալությունը։

«Նրանք, ովքեր կարծում են, թե կկարողանան խաբել Թուրքիային, խոսելով այն մասին, որ իրենք կվերդարձնեն այն զենքը, որը տրամադրում են այդ ահաբեկչական խմբավորմանը, ի վերջո կհասկանան, որ իրենք սխալ են գործում»,- հայտնել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը շեշտել է, որ Անկարան պատասխանատվության է կանչելու ցանկացած կողմի, որը զենք է մատակարարում սիրիական քրդերին, եթե «Թուրքիայոմ թեկուզ մեկ փամփուշտ արձակվի»։