22.11.2024
Իրանն ԱՄՆ-ին պատժելու հնարավորություններ ունի. բրիգադային գեներալ
prev Նախորդ նորություն

Սիրիական կործանված ինքնաթիռն ապացուցում է ահաբեկիչների հետ ԱՄՆ-ի կապը. Դամասկոս

Այսպես կոչված, «միջազգային կոալիցիայի» ավիացիան հունիսի 18-ին, օրվա երկրորդ կեսին, սիրիական կործանիչի է հարվածել։ ԱՄՆ-ն սիրիական ինքնաթիռին հարվածել է Ռաքքայի Ար-Ռասաֆա շրջանում՝ «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ մարտական հանձնարարություն կատարելիս։ Օդաչուի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։ Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի Բանակի եւ Զինված ուժերի գերագույն հրամատանարության տվյալները։


Հաղորդագրությունում նշվել է, որ ամերիկյան այս բացահայտ ագրեսիան ապացուցում է Վաշինգտոնի՝ ահաբեկչությանը սատարելու փաստը։ Այն նաեւ փորձում է թուլացնել Սիրիայի պոտենցիալը, որն իր դաշնակիցների հետ Սիրիայի տարածքում ահաբեկչության դեմ պայքարող միակ արդյունավետ ուժն է։

«Այս ագրեսիան նաեւ ապացուցում է ԱՄՆ-ի եւ ԻՊ-ի միջեւ գոյություն ունեցող համակարգման բարձր մակարդակը՝ ամերիկա-իսրայելական դաշինքի հավակնություններն ու ծրագրերը իրականացնելու նպատակով։

Նման թշնամական ակցիաներն այսուհետ չեն կանգնեցնի Սիրիայի բանակին՝ ԻՊ, «Ջեբհաթ ան-Նուսրա» եւ ահաբեկչական այլ կազմակերպությունների դեմ պայքարում, քանի որ նրա գլխավոր նպատակը երկրի տարածքում անվտանգությունն ու կայունությունը վերականգնելն է»,- նշված է հայտարարությունում։