23.11.2024
Արաբական երկրները կշարունակեն բոյկոտն ընդդեմ Կատարի
prev Նախորդ նորություն

Դամասկոսը մեղադրում է Անկարային ագրեսիայի մեջ

Թուրքիայի զինված ուժերի գործողությունները Սիրիայում խախտում են բոլոր միջազգային օրենքներն ու ՄԱԿ–ի բանաձևերը։ Այդ մասի նշվում է Սիրիայի ԱԳՆ–ի հայտարարության մեջ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի ագրեսիվ գործողություններն ու էքսպանսիայի ֆանտազիաները Սիրիայի տարածքում միջազգային օրենսդրության կոպիտ խախտում են։

ԱԳՆ–ն հայտարարել է, որ Թուրքիայի կործանիչ գործողությունները Աազազ, Ջիսրին, Իխթարին քաղաքներում Հալեպի հյուսիսում ևս մեկ անգամ ապացուցում են, որ Թուրքիան հանդիսանում է ահաբեկիչների հիմնական գործընկերն ու տարածաշրջանի իրական սպառնալիքը։