20.04.2025
Իրանն ու ՌԴ–ը դառնալու են հետպատերազմական Սիրիայի առևտրային գործընկերները
prev Նախորդ նորություն

Քրդստանի հռչակումն ուժեղ հայրենասիրական լիցք կհաղորդի Թուրքիայի, Սիրիայի և Իրանի քրդերին

Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն Իրաքի կազմաքանդման գործընթացի սկիզբը չէ։ Դա առաջին հերթին ժողովրդի կամարտահայտությունն է, որը ինքնաբերաբար չի նշանակում Քրդստանի սեցեսիա։ Իրաքյան Քրդստանի կողմից անկախության միակողմանի հռչակումը կարող է այդ երկիրը դարձնել ճչանաչված պետություն։ Այդ մասին հայտարարել է «Վալդայ» ակումբի փորձագետ Կիրիլ Վերտյաևը։

Նրա խոսքով, Սիրիայի ու Թուրքիայի քրդերը Բարզանիի կլանը դիտարկում են, որպես իրենց գաղափարական հակառակորդ։ Օջալանի Քրդական բանվորական կուսակցությունն ընդհանրապես դեմ է քրդական ազգային պետության ստեղծմանը և կողմ է կոնֆեդերացիային, փոխանցում է ru.valdaiclub.com–ը։

Նա նշել է, որ եթե Քրդստանի անկախության հռչակումն առանց խնդիրների անցնի, դա հայրենասիրական մեծ լիցք կհաղորդի Թուրքիայի, Սիրիայի և Իրանի քրդերին։

Թուրքիայի դպրոցներում ջիհադ են դասավանդելու
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար