23.11.2024
ԵՄ–Ադրբեջան էներգետիկ համագործակցությունը դուրս է գալիս Հարավային գազային միջանցքից
prev Նախորդ նորություն

ԴԱԻՇ-ը հարձակումների ալիք է պատրաստում Արևմուտքում. Telegraph

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադին ահաբեկչական հարձակումների նոր ալիք է պատրաստում՝ ուղղված Մեծ Բրիտանիայի և այլ եվրոպական երկրների դեմ՝ որպես վրեժ այն պարտությունների համար, որոնք կրում են գրոհայիններն Իրաքում և Սիրիայում։


Այս մասին գրում է Telegraph-ը՝ հղում անելով քրդական հակաահաբեկչական ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչ Լահուր Թալաբանիին։


Թալաբանիի խոսքով՝ Ալ-Բաղդադին ողջ է, և հավանաբար թաքնում է անապատում՝ սիրիական և իրաքյան սահմանների միջև։ Նա նշել է, որ ԴԱԻՇ-ի առաջնորդը ձգտում է զարկ տալ Արևմուտքի դեմ հարձակումների նոր ալիքի՝ բարձրացնելու գրոհայինների բարոյական ոգին։ Դրա համար Ալ-Բաղդադին և նրա շրջապատը զբաղվում են եվրոպական թիրախների վրա «ավելի խորամանկ հարձակումների» կազմակերպմամբ։