23.11.2024
Էրդողան․ Թուրքիան զորքեր կտեղակայի Իդլիբում
prev Նախորդ նորություն

Ռոհանի. Իրանը կշարունակի ամրապնդել իր հրթիռային ներուժը

Ոչ մի երկիր չի կարող կանգնեցնել Իրանին ամրապնդել իր հրթիռային հնարավորություններն ու պաշտպանական ծրագրերը։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին՝ ելույթ ունենալով Պաշտպանության սրբազան շաբաթվա տոնակատարությունների բացմանը, փոխանցում է PressTV–ը։

«Մենք մեր պաշտպանական եւ ռազմական հզորությունը կզարգացնենք այնքան, որքան անհրաժեշտ համարենք։ Մեզ ոչ մեկի թույլտվությունը պետք չէ մեր հողը պաշտպանելու համար»,– ասել է Ռոհանին։

Նրա խոսքով՝ Իրանի պաշտպանական ուժը երբեք չի օգտագործվել ագրեսիվ գործողությունների համար, այնինչ որոշ համաշխարհային գերտերություններ մահաբեր զենք են արտահանում Մերձավոր Արեւելք։ Ռոհանին նշել է, որ Թեհրանը առանցքային դեր է խաղում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության վերականգնման համար։

«Իրանի հզոր ժողովուրդը միշտ խաղաղության եւ անվտանգության է ձգտել աշխարհում եւ տարածաշրջանում եւ միշտ պաշտպանել է թույլ ժողովուրդներին։ Մենք կպաշտպանենք Եմենում, Սիրիայում եւ Պաղեստինում մոռացած մարդկանց՝ դուր գալիս է ձեզ դա, թե ոչ»,– ասել է նա։