23.11.2024
Բաղդադը պահանջել է օտար պետություններին հրաժարվել Էրբիլի հետ համագործակցությունից
prev Նախորդ նորություն

Թուրքիայի և Իրանի նախագահները մտահոգություն են հայտնել Քուրդիստանի հանրաքվեի առիթով

Թուրքիայի եւ Իրանի նախագահներ Ռեջեփ Էրդողանը եւ Հասան Ռոհանին հեռախոսազրույցի ընթացքում մտահոգություն են հայտնել Իրաքյան Քուրդիստանի անկախության առաջիկա հանրաքվեի հետ կապված: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությանը:

«Երկու առաջնորդները նշել են, որ հանրաքվեն տարածաշրջանում քաոսի կհանգեցնի, նրանք ընդգծել են այն կարեւոր նշանակությունը, որ տալիս են Իրաքի տարածքային ամբողջականությանը»,- նշված է հայտարարության մեջ:


Հիշեցնենք, որ Իրանի զինված ուժերը նախօրեին սկսել են զորավարժություններ Իրաքյան Քուրդիստանի սահմանամերձ հատվածում: Զորավարժություններին մասնակցում են հրետանային, դեսանտային զորքերը եւ զրահատանկային ստորաբաժանոումները:


Հատկանշական է, որ զորավարժություններին զուգահեռ Թեհրանը փակել է Իրաքյան Քուրդիստանի հետ օդային հաղորդակցությունը:


Նշվում է, որ զորավարժությունների մեկնարկն Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվեի անցկացման նախօրեին պատահականություն չէ: Իրանը, ինչպես եւ Թուրքիայն ու Իրաքը դեմ են Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի անցկացմանը, որը նախատեսված է սեպտմբերի 25-ին:


Հատկանշական է նաեւ, որ Թուրքիան էլ զորքեր է կուտակել Իրաքի հետ սահմանին եւ քննարկու է Իրաքյան Քուրդիստանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: