23.11.2024
Քուրդիստանը հանրաքվեից հետո Բաղդադի հետ ռազմական գործողություների մեկնարկ չի սպասում
prev Նախորդ նորություն

Բաղդադը պահանջել է օտար պետություններին հրաժարվել Էրբիլի հետ համագործակցությունից

Իրաքի կառավարությունը քրդական ինքնավարության իշխանություններից պահանջել է իր վերահսկողությանը փոխանցել շրջանի բոլոր սահմանապահ կետերը, իսկ արտասահմանյան երկրներից՝ նավթային ոլորտում դադարեցնել Իրաքյան Քուրդիստանի հետ համագործակցությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Իրաքի կառավարության ազգային անվտանգության հարցերով նիստից հետո հրապարակված հայտարարության համաձայն՝ «սահմանապահ կետերը մտնում են դաշնային կառավարության իրավասության ներքո, այնպես, ինչպես նավթը, Իրաքի Սահմանադրության համաձայն, համարվում է Իրաքի ամբողջ ժողովրդի հարստությունը»:


«Սրա հետ կապված Իրաքի կառավարությունը Քուրդիստանի շրջանից պահանջում է դաշնային կառավարությանը փոխանցել սահմանապահ բոլոր կետերը, որոնց թվում՝ օդանավակայանները, եւ հարեւան ու աշխարհի այլ երկրներից պահանջում է սահմանապահ անցումների եւ նավթի ոլորտներում համագործակցել բացառապես Իրաքի կառավարության հետ»,- նշված է կառավարության հայտարարության մեջ:


Ավելի վաղ Իրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել էր, որ շրջանը չի հետաձգի Բաղդադից անկախանալու հանրաքվեի անցկացումը, չնայած գործադրվող ճնշմանը, եւ այն կանցկացնի նշանակված ժամկետում՝ սեպտեմբերի 25-ին: Բաղդադում հանրաքվեն ապօրինի են համարում, որի անցկացման դեմ է քվեարկել խորհրդարանը: Իրաքի իշխանությունները համարում են, որ հանրաքվեն խախտում է երկրի Սահմանադրությունը, եւ պահանջում են այն չեղյալ համարել: