20.04.2025
Տնտեսագետ. Ադրբեջանի համար ամենակարևորն ագրարային և նավթային ոլորտներն են
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Իսրայելը միակ երկիրն է, որը կարող է ճանաչել քրդական անկախությունը

Տարածաշրջանային ու գլոբալ խաղացողներից ոչ ոք ցանկություն կամ հնարավորություն չունի պրակտիկ քայլեր ձեռնարկելու` Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեն կանխելու համար։ Ամենաուժեղ գործիքներն այս հարցում ունի ոչ թե իրաքյան կառավարությունը, շիաներ կամ Թուրքիան, այլ` Իրանը։


Թեհրանը մեծ ազդեցություն ունի ոչ միայն Իրաքյան Քրդստանում, այլ ընդհանուր քրդական տարածաշրջանում։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Կոնստանտին Տրուևցևը։

Նրա խոսքով, հանրաքվեն անցկացվելու ոչ միայն Էրբիլին հսկողության տակ գտնվող Քրդստանում, այլ նաև Քիրքուկում։ Սակայն այնտեղ իրավիճակը բարդ է`այնտեղ են գտնվում ԻՊ–ի զինյանլները, որոնց դեմ իրաքյան կառավարությունն ուղարկել է շիական «ալ–Հաշդ աշ–Շաաբի» ջոկատներին։ Նրանք կարող են օգտագործվել նաև քրդական փեշմերգային դեմ։

Նա հավելել է, որ միակ երկիրը, որը կարող է ճանաչել քրդական անկախությունն` Իսրայելն է։

Քուրդիստանի հանրաքվեն որեւէ իրավական ուժ չի ունենալու․ Թուրքիայի ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար