23.11.2024
Փորձագետ. Իսրայելը միակ երկիրն է, որը կարող է ճանաչել քրդական անկախությունը
prev Նախորդ նորություն

Քուրդիստանի հանրաքվեն որեւէ իրավական ուժ չի ունենալու․ Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիայի ԱԳՆ-ն կրկին հայտարարություն է տարածել Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեի հետ կապված։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատվածի հանրաքվեն իրավական ուժ չունի թե միջազգային իրավուքների, թե Իրաքի Սահմանադրության տեսանկյունից։

«Թուրքիան չի ճանաչում իրավական որեւէ հիմքից զուրկ այդ հանրաքվեն։ Թուրքիան միջազգային իրավունքից եւ Թուրքիայի խորհրդարանի ընդունած օրինագծից բխող հնարավորությունների սահմաններում կպաշտպանի իր ազգային շահերը»,- նշվել է հայտարարության մեջ։


Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Իրաքի Քուդիստանի ինքնավար հատվածում անկախության հանարքվե է տեղի ունենում։