23.11.2024
Քուրդիստանի հանրաքվեն որեւէ իրավական ուժ չի ունենալու․ Թուրքիայի ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Իրաքի Քուրդիստանի վարչապետը հակված է խաղաղության, բայց փեշմարգան պատրաստ է հարձակման

Քուրդիստանի անկախության համար քվեարկել չի նշանակում, որ մենք հաջորդ օրն անկախություն ենք հռչակելու։ Այս մասին հանրաքվեին մասնակցելուց հետո ասել է Իրաքի Քուրդիստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին, փոխանցում է Rudav–ը։

Նրա խոսքով՝ հանրաքվեի նպատակը Քուրդիստանի սահմանները գծելը չէ։ «Մենք ուզում ենք աշխարհին միայն ցույց տալ մեր ժողովրդի կամքը, որ մենք ուզում ենք լուրջ գործընթացի եւ Բաղդադի հետ ժողովրդավարական բանակցությունների միջոցով գնալ դեպի անկախություն»։

Նա նաեւ նշել է, որ ավելի քան 20 տարի քրդերն ապացուցել են հարեւան երկրներին եւ Բաղդադին, որ իրենք տարածաշրջանում խաղաղության եւ կայունության գործոն են։

Գեներալ Սիրվան Բարզանին իր հերթին հայտնել է, որ փեշմարգայի քրդական զինված միավորները պատրաստ են հետ մղել Իրաքի Քուրդիստանի վրա ցանկացած հարձակում։ «Իմ կարծիքով, անխոս, փեշմարգան մարտական պատրաստակամության վիճակում է։ Մեզ հաջողվել է պայքարել Իրաքի բանակի դեմ, որն այդ պահին տարածաշրջանում ուժեղագույնն էր»,– ասել է Բարզանին։