23.11.2024
Իրաքի Քուրդիստանի վարչապետը հակված է խաղաղության, բայց փեշմարգան պատրաստ է հարձակման
prev Նախորդ նորություն

Թեհրանը փակել է Իրաքյան Քուրդիստանի հետ սահմանը. ԱԳՆ

Թեհրանը որոշում է կայացրել փակել Իրաքյան Քուրդիստանի հետ սահմանը՝ այդ շրջանում անկախության հարցով հանրաքվեի անցկացման պատճառով: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:


Ինտերֆաքսի հաղորդմամբ, նա ասել է, որ դա արվել է Իրաքի կառավարության խնդրանքով: Մասնավորապես, Իրանը փակել է իր օդային տարածքն ու ցամաքային սահմանը:


Ղասեմին կրկնել է Թեհրանի պաշտոնական դիրքորոշումն այն մասին, որ Իրանը անկախության հանրաքվեն անօրինական է համարում:


Նշենք, որ այսօր Իրաքյան Քուրդիստանում ընթանում է անկախության հանրաքվեն: Նախնական արդյունքները հայտնի կլինեն արդեն կեսգիշերին: