Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը չի բացառել, որ Թեհրանը ԱՄՆ մուտքի նոր արգելքին պատասխան միջոցառումներ կձեռնարկի, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի վերջին մտցրել է 8 երկրների, այդ թվում Իրանի քաղաքացիների համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:«Ցավալի է, որ աննշան քաղաքական պատճառներով ԱՄՆ նախագահը որոշել է հեռանալ… եւ վանել մի ամբողջ ազգի, որը ոչ մեկին վնաս չի տվել»,- ասել է Զարիֆը AP-ի հետ զրույցում:«Կարծում եմ, որ մենք պետք է պատասխանենք ԱՄՆ ընդունած միջոցառումներին, որպեսզի պահպանենք մեր քաղաքացիների արժանապատվությունը»,- հավելել է Իրանի ԱԳ նախարարը: Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունները դեռեւս չեն ընդունել պատասխան գործողությունների վերաբերյալ որոշումը: