23.11.2024
Մոգերինի. ԵՄ-ն Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների հարց չի քննարկում
prev Նախորդ նորություն

Սիրիան Թուրքիայից պահանջում է զորքերն անհապաղ դուրս բերել Իդլիբից

Իդլիբում թուրքական զինուժի տեղակայումը հակասում է Աստանայի բանակցությունների արդյունքում ստորագրված համաձայնագրերին: Նման հայտարարություն են տարածել Սիրիայի արտգործնախարարության ներկայացուցիչը և խորհրդարանի խոսնակը:

Սիրիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ թուրքական զինուժի Իդլիբ ներխուժումը խախտում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:

Դամասկոսը նշում է, որ, ի հակառակ թուրքական կողմի պնդումների, Իդլիբ ներխուժումը Աստանայի բանակցությունների հետ որևէ կապ չունի և դա իրականում նույն Աստանայում ձեռքբերված համաձայնությունների խախտում է: