23.11.2024
Բարզանիի օգնական. Իրաքյան Քուրդիստանը չի չեղարկելու հանրաքվեի արդյունքները
prev Նախորդ նորություն

Իրաքի բանակը սկսել է քրդաբնակ Քիրկուկի ուղղությամբ գրոհը

Իրաքի ուժերը սկսել են երկրի հյուսիսում գտնվող, թուրքմեններով և քրդերով բնակեցված Քիրկուկ շրջանի վրա գրոհը, որն Իրաքյան Քրդստանի ու Իրաքի միջև վիճելի տարածքներից մեկն է համարվում:


Նշենք, որ Քիրկուկը համարվում է Իրաքի ու Քրդստանի միջև վիճելի տարածք, Քիրկուկում, բացի քրդերից, բնակվում են նաև մեծ քանակությամբ թուրքմենական ցեղեր:


Հայտնի է, որ Իրաքյան Քրդստանի ղեկավար Մասուդ Բարզանին հրամայել է քրդական «փեշմերգա» ուժերին կրակ չբացել Իրաքի բանակի դեմ, սակայն անհրաժեշտության դեպքում պատասխանել իրենց դիրքերի ուղղությամբ բացված կրակին:


Նախօրեին Իրաքի իշխանությունները մեղադրել են Իրաքյան Քրդստանի ղեկավարությանը Քիրկուկում ոչ պետական ուժերի և մասնավորապես՝ Թուրքիայում ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալների հետ համագործակցելու համար:


Իրաքի անվտանգության հարցով նախարարական խորհուրդը նշել է, որ դրանով իսկ Իրաքյան Քրդստանը պատերազմ է հայտարարում մյուս իրաքցիներին և մնացյալ ուժերին:


Նախարարների խորհուրդը գլխավորող Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին տարածված հայտարարության մեջ շեշտել է, որ իրենք զգուշացրել են քրդական կողմին զերծ մնալ նման քայլերից։ Ըստ Աբադիի՝ պետական անվտանգության ապարատի մեջ չմտնող օտար ուժերի՝ այդ թվում ՔԱԿ-ի հետ Քիրկուկում համագործակցելու փաստը կարելի է վտանգավոր սրում անվանել, և այդ մասին լռել չի կարելի:


Խորհուրդը նաև ընդգծել է, որ իրենք ցանկանում են խաղաղություն հաստատել երկրի բոլոր անկյուններում և պաշտպանել Իրաքի բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ քրդերին: Նախարարներն ավելացրել են, որ քրդերի հետ վիճելի տարածքները պետք է ղեկավարվեն դաշնային իշխանության կողմից ղեկավարվող տեղական ուժերի կողմից: