8.06.2025
Փեշմարգայի շուրջ 6000 զինյալ Քիրքուք է ուղարկվել
prev Նախորդ նորություն

Բարզանիի օգնական. Իրաքյան Քուրդիստանը չի չեղարկելու հանրաքվեի արդյունքները

Իրաքի Քրդական ինքնավարության քաղաքական ղեկավարությունը մերժել է Բաղդադի դաշնային կառավարության պահանջը՝ չեղարկել անկախության հանրաքվեի արդյունքները ճգնաժամից դուրս գալու երկխոսության համար։

ՏԱՍՍ հաղորդմամբ, նման որոշում են կայացրել երկու գլխավոր կուսակցությունները՝ Քուրդիստանի Հայրենասիրական միությունն ու Դեմոկրատական կուսակցությունը։ Twitter-ում այդ մասին հայտնել է Մասուդ Բարզանիի օգնական Հեմին Համրաուին:

«Չի լինելու որեւէ միակողմանի բանակցություն ՔՀՄ-ի կամ ՔԴԿ-ի կողմից Բաղդադի հետ, եթե բանակցություններ վարվեն, միայն համատեղ պատվիրակության հետ։ Կուսակցությունները մերժել են հանրաքվեի արդյունքները չեղարկելու ցանկացած առաջարկ»,- նշել է նա։

Միաժամանակ, Համրաուին նշել է, թե քրդական ուժերը պատրաստ են խաղաղ միջոցներով հասնել խնդրի հանգուցալուծմանը։

Իրաքի բանակը սկսել է քրդաբնակ Քիրկուկի ուղղությամբ գրոհը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին