23.11.2024
Սատանովսկի. ԱՄՆ–ն Սիրիայում «նոր Աֆղանստան» է պատրաստում
prev Նախորդ նորություն

Փեշմարգայի շուրջ 6000 զինյալ Քիրքուք է ուղարկվել

Փեշմարգայի շուրջ 6000 զինյալ Քիրքուք է ուղարկվել։ Այս մասին հայտնել է Իրաքի Քուրդիստանի վարչապետ Քոսրատ Ռասուլը, նշելով, որ փեշմարգայի մարտիկները ուղարկվել են Քիրքուք Իրաքի բանակի կողմից հարձակման վտանգի հակազդեցության համար, հաղորդում է Rudaw-ն։

Հեռուստաընկերության տվյալներով՝ Քիրքուքում եւ նրա շուրջը արդեն տեղակայված են փեշմարգայի տասնյակ հազարավոր զինյալներ եւ անվտանգության ուժեր, եւս 6000 զինյալ ուղարկվել է որպես լրացուցիչ ուժ։

«Իրաքի բանակի կողմից սպառնալիք կա։ Այն ուժեր է տեղակայել Քիրքուքի մոտակայքում, ենթադրաբար, Քիրքուքի վրա հարձակվելու համար։ Սակայն ես չեմ հավատում, որ դա անելը հեշտ կլինի»,-ասել է Ռասուլը։ «Մենք պատերազմ չենք ցանկանում եւ փորձում ենք խնդիրները լուծել երկխոսության միջոցով»,-հավելել է նա։ «Մենք ոչ ոքի սպառնալիքից չենք վախենում, քանի որ փեշմարգա նշանակում է մեռնել հաղթանակի համար»։

Ավելի վաղ Իրաքի վարչապետը վստահեցրել էր, որ բանակը քրդերի դեմ չի օգտագործի։