Իրաքյան բանակն ազատագրել է Հավիջա քաղաքը, որը վերջին բնակավայրերից մեկն էր, որ դեռ մնում էր «Իսլամական պետության» տիրապետության տակ:Ըստ զինվորականների, գործողության ընթացքում սպանվել է ԻՊ 196 գրոհային և ազատագրվել է մոտակա 98 գյուղ, գրում է BBC-ին:«Իրաքյան բանակը, ոստիկանությունն ու ռազմականացված կառույցները, որոնք մասնակցել են Իպ դեմ պայքարին, ազատագրել են Հավիջայի կենտրոնը և շարունակում են գրոհը»,-հայտարարել է գործողության հրամանատար, գեներալ-լեյտեննատ Աբդել Ամիր Յարալը: Պետական հեռուստատեսությունը հայտնել է Հավիջայի ամբողջական ազատագրման մասին: