Իսլամական հեղափոխության պահապանների գնդի թուլացումը թույլ կտա ԱՄՆ–ին իրականացնել իր օրակարգը տարածաշրջանում։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Էնթոնի Կարտուլաչին։Թրամփի վարչակազմը վերջերս պատժամիջոցներ է կիրառել Իրանի` Իսլամական հեղափոխության պահապանների գնդի նկատմամբ։Նա նշել է, որ ԱՄՆ–ն օտարերկրյան պետություններում կազմալուծում է ուժեղ, միավորող կազմակերպություններին`իր ազդեցությունը մեծացնելու համար` Իրանում այդպիսի կազմակերպությունը ԻՀՊԳ–ն է։Ըստ նրա, ԻՀՊԳ–ն Մերձավոր Արևելքում այլընտրանքային աշխարհաքաղաքական ազդեցության կենտրոն է, որն աշխատում է ԱՄՆ–ի շահերի դեմ։