21.04.2025
Իսրայելը պատրաստակամ է ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ. Նեթանյահու
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն Իրանին Եմենում հուսիթներին հրթիռներ մատակարարելու մեջ է մեղադրում

Միացյալ Նահանգները Իրանին Եմենում հուսիթներին հրթիռներ մատակարարելու մեջ է մեղադրում, հաղորդում է Reuters- ը:

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի խոսքով՝ Սաուդյան Արաբիայի տրամադրած տեղեկատվությունը ցույց է տալիս, որ հուլիսին Եմենի կողմից արձակված հրթիռը իրանական «Կիամ» հրթիռ է եղել: «Հակամարտությունից առաջ Եմենում այդպիսի զենքի տեսակ չկար», - ասել է նա:

Նրա խոսքով՝ հուսիթներին սպառազինությւուններ մատակարարելով, ԻՀՊԿ-ն ՄԱԿ ԱԽ-ի՝ Իրանի եւ Եմենի հարցով երկու բանաձեւ է խախտել: Նա նշել է, որ նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիայի կողմ արձակված հրթիռը նույնպես կարող է իրանական արտադրության լինել:

«Մենք կոչ ենք անում ՄԱԿ-ին եւ միջազգային գործընկերներին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Իրանին այդ խախտումների համար պատասխանատվության ենթարկելու համար», - ասել է նա:

Սաուդյան Արաբիայում կոռուպցիայի մեջ կասկածվողներից 800 մլրդ դոլարի ակտիվներ կառգրավեն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
21.04.2025
Փաշինյանը չի արձագանքել լրագրողների հարցին Սյունիքում գյուղի գնդակոծության վերաբերյալ