Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին, ով իշխանության գլուխ է եկել 2014 թ., հայտարարել է, որ մտադիր չէ նախագահի պաշտոնում երկու 4-ամյա ժամկետից ավել մնալ: Այս մասին նա ասել է CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:Եգիպտոսում նախագահական ընտրությունները տեղի կունենան 2018 թ.: Եգիպտոսի օրենքներն աս-Սիսիին թույլ են տալիս նորից առաջադրվել երկրի ղեկավարի պաշտոնում:Աս-Սիսին նշել է, որ մտադիր չէ նախագահի պաշտոնում մնալ սահմանադրության մեջ նշված երկու ժամկետից ավել:«Մենք չենք խախտի (սահմանադրությունը)»,- ասել է նախագահը: «Ես կողմ եմ երկու 4-ամյա ժամկետի պահպանմանը»,- հավելել է նա:Նախատեսում է արդյոք առաջադրվել առաջիկա ընտրություններում՝ աս-Սիսին չի ասել: