24.11.2024
The Jerusalem Post. Իսրայելը միայնակ փորձելու է զսպել Իրանին
prev Նախորդ նորություն

ԻՊ-ը Սիրիայում և Իրաքում կորցրել է գրաված տարածքների 95%-ը. Պետդեպ

Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը տարածել է հայտարարություն, համաձայն որի՝ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն Իրաքում և Սիրիայում կորցրել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքների 95%-ը:


Նշվում է նաև, որ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի իրականացրած գործողությունների արդյունքում ավելի քան 7.5 մլն մարդ ազատվել է իսլամիստ գրոհայինների իշխանությունից:


ԱՄՆ նախագահի՝ ԻՊ-ի պայքարի դեմ հարցով հատուկ բանագնաց Բրետ Մաքգերկը մանրամասնել է, որ 2.6 մլն իրաքցի արդեն վերադարձել է իրենց տները:


Նա նաև ընդգծել է, որ ԻՊ-ին չի հաջողվել անգամ մեկ մետր հող վերադարձնել կորցրած տարածքներից: