Սիրիայում ԱՄՆ-ի օդուժը փորձել է խանգարել ՌԴ-ին հարվածներ հասցնել ԻՊ-ի դիրքերին
Սիրիական Ալ-Բուքեմալ քաղաքի շրջանում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հարվածային ինքնաթիռները փորձել են թույլ չտալ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ավիացիային հարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների ուղղությամբ:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, կոալիցիայի ավիացիան փորձել է խոչընդոտել այդ շրջանում գործող Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռներին եւ այդ կերպ նպաստել Սիրիայի կառավարական զորքերի հարվածների տակից Աբու Քեմալից (Ալ-Բուքեմալ) հեռացող ԻՊ գրոհայինների անվտանգ դուրսբերմանը:
«Այդ նպատակով «կոալիցիայի» հարվածային ինքնաթիռները մտել են Ալ-Բուքեմալի շուրջը հայտարարված 15-կիլոմետրանոց գոտու օդային տարածք՝ ՌԴ օդատիեզերական ուժերի աշխատանքին խոչընդոտելու համար», - ասված է ՊՆ հայտարարության մեջ: