15.05.2025
ԵՄ-ն հավատարիմ է Թեհրանի միջուկային ծրագրի համաձայնագրի կատարմանը. Մերկել
20.10.2017
ԵՄ-ն հավատարիմ է Թեհրանի միջուկային ծրագրի համաձայնագրի կատարմանը. Մերկել

ԵՄ երկրների առաջնորդներն իրենց հավատարմությունն են հայտնել Թեհրանի միջուկային ծրագրի համաձայնագրի կատարման հարցում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Մենք ցանկանում ենք ԱՄՆ Կոնգրեսի հետ բանակցությունները շարունակել եւ փորձել ամեն ինչ անել համաձայնագիրը պահպանելու համար»,- ընդգծել է նա: Միաժամանակ Մերկելը Մերձավոր Արեւելքում Իրանի քաղաքականությունը «հակաարդյունավետ» է անվանել՝ քննադատելով Եմենի իրադրությանը Թեհրանի միջամտությունը: Հոկտեմբերի 13-ին Թրամփը հրապարակել է Թեհրանի նկատմամբ Վաշինգտոնի նոր, ավելի խիստ ռազմավարությունը: ԱՄՆ նախագահը հրաժարվել է հաստատել, որ Թեհրանը կատարում է միջուկային ծրագրով համաձայնագիրը եւ խոստացել է նոր փոփոխությունների հասնել: