2.08.2025
Բաղդասարով. ԻՊ–ն այժմ իրականացնելու է դիվերսիոն աշխատանք
prev Նախորդ նորություն

The Algemeiner. Իրանի կողմից Սինջարի վերահսկողությունը` սպառալիք Իսրայելի անվտանգությանը

Իրանամետ ուժերի կողմից ռազմավարական կարևորության Սինջար լեռան նկատմամբ վերահսկողությունը, որը գտնվում է Իրաքի և Սիրիայի սահմանին, սպառնում է Իսրայելի անվտանգությանը։ Այդ մասին «The Algemeiner» –ի հետ զրույցում հայտարարել է Քրդստանի անվտանգության ուժերի անանուն աղբյուրը։

Նա նշել է, որ Իրանը տասնամյակներ շարունակ փորձել է հսկողություն սահմանել եզդիաբնակ այդ շրջանի նկատմամբ։
ԻՊ–ին այդ շրջանից դուրս մղելուց հետո այն անցել է շիական Հաշդ ալ–Շաաբի, Բադրի կազմակերպության և Հորասան բրիգադի հսկողության տակ։

Անանուն աղբյուրը նշել է, որ շիական ուժերը Սինջարում`1463 մետր բարձրության վրա ռազմակայան են կառուցում։ Ըստ նրա, այդ շրջանից հնարավոր է հարվածել Իսրայելին ու Սաուդյան Արաբիային։ Այդ կերպ Իրանը միջանցք է ստեղծում Հզբոլահին աջակցություն ցուցադրելու և Թել–Ավիվի վրա հարձակման համար։

Financial Tribune. Սաուդյան Արաբիայում զտումները մեծացնում են Իրանի հետ պատերազմի վտանգը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան