Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին որոշել է մնալ իր պաշտոնում: Այդ մասին նա հայտարարել է 18-օրյա բացակայությունից հետո, Բեյրութում իր նստավայրի մոտ հավաքված կողմնակիցներին: Նա հայտարարել է, որ իրենց հետ միասին նա ստեղծելու է կայունության պաշտպանության գիծ: Վարչապետը նոյեմբերի 4-ին հայտարարել էր հրաժարականի մասին Էր Ռիադում:Հարիրին հայտարարել է, որ կշարունակի պաշտոնավարել մինչև ներքաղաքական ճգնաժամի վերջնական հանգուցալուծումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո նա հայտարարել է, որ նախագահը չի ընդունել իր հրաժարականը:«Ես մնում եմ ձեզ հետ և կշարունակել գործել հանուն կայունության և Լիբանանի արաբական ինքնության »,-ասել է նա: