24.11.2024
Իրանը, ՌԴ-ն ու Թուրքիան հարթում են սիրիական հիմնախնդրի կարգավորման քաղաքական ճանապարհը
prev Նախորդ նորություն

Քեդմի. Ռուսական զորքերը չեն հեռանում Սիրիայից

Բաշար Ասադը քաղաքական գործիչ է, ով կարողացել է հաղթել այդքան ծանր պատերազմում։ Այո, դաշնակիցների օգնությամբ, սակայն, չնայած Ասադի թույլ տված սխալների, նա այսօր պատերազմում հաղթած նախագահ է։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Յակով Քեդմին, փոխանցում է pravda.ru–ն։

Ըստ նրա, եթե ներքաղաքական կյանքում ոչ մի լուրջ իրադարձություն տեղի չունենա, ապա Ասադն ունի մեծ շանսեր մնալ իշխպանության ու ղեկավարել Սիրիան։


Անդրադառնալով ռուսական ռազմական ներկայությանը Սիրիայում Քեդմին նշել է, որ ՌԴ պահպանելու է Սիրիայում իր ռազմա–ծովային ու ռազմա–օդային բազաները, քանի որ դրանք ՌԴ–ի համար լուծում են գլոբալ ռազմավարական շահեր։