1.08.2025
Քեդմի. Ռուսական զորքերը չեն հեռանում Սիրիայից
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ՌԴ–ի հաջողությունները ստիպել են Թուրքիային փոխել ուղենիշները Սիրիայում

Սոչիում կայացել է ՌԴ–ի, Թուրքիայի և Իրանի նախագահների հանդիպումը, ինչի արդյունքով երկրների առաջնորդները Սիրիայի հարցով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Փորձագետ Ալեքսեյ Օբրազցովը հայտարարել է, որ Անկարան սեփական շահերն ունի Սիրիայում։ Ըստ նրա, դեռևս վաղ է ինչ–որ հետևություններ անել այդ հանդիպման հետ կապված, սակայն Թուրքիան շարունակում է անչափ հետաքրքրված լինել թուրքմենների հարցերով Սիրիայում։

Ըստ նրա, ելնելով այն հանգամանքից, որ Էրդողանն իր ստորագրությունը դրել է համատեղ հուշագրի տակ, Պուտինին հաջողվել է ազդել Անկարայի վրա ու Թուրքիան սկսել է մտածել ԻՊ–ի ոչնչացման ու Սիրիայի վերականգնման ուղղությամբ։

Քաղաքագետ. ՌԴ–ն, Իրանն ու Թուրքիան ունեն մոտ հայացքներ Սիրիայի ապագայի վերաբերյալ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ aravot.am
31.07.2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը շատ հավանական եմ համարում. Ադրբեջանում Թուրքիայի դեսպան