ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի փոխել իր դիրքորոշումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը։«Ներկայում մեր դիրքորոշման մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Ոչ մի նոր բան՝ այդ հարցով մեր նախկին հայտարարությունների համեմատ»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին այն մասին, թե Ասադը պե՞տք է լքի իր զբաղեցրած պաշտոնը։Սիրիական ընդդիմությունը Ժնևում բանակցությունների 8-րդ ռաունդի մեկնարկի նախաշեմին հայտարարել է, որ Սիրիայում քաղաքական անցումը ենթադրում է Ասադի հեռացում նախագահի պաշտոնից։Հոկտեմբերի վերջին Պետդեպի ղեկավար Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր, որ ամերիկյան կողմը չի պնդում, որպեսզի Ասադը լքի երկրի նախագահի պաշտոնը։