Իրանի ռազմական ներկայությունը Սիրիայում բացատրվում է բացառապես ահաբեկչության դեմ պատերազմի անհրաժեշտությամբ։ Այդ մասին հայտարարել է Իսրայելում ՌԴ–ի դեսպան Ալեքսանդր Շեինը։ՌԴ դեսպանատան Facebook–յան էջում նշված է, որ Մոսկվան հարգանքով է վերաբերվում Իսրայելի անվտանգության հետ կապված հարցերին, սակայն Սիրիայում Իրանի ներկայությունն լեգիտիմ է։Շեինը նշել է, որ իրանական ներկայությունը բացատրվում է ահաբեկչության դեմ պայքարով` ՌԴ–ն այդ նպատակով էլ համագործակցում է Սիրիայում Իրանի հետ։