Զարիֆ. Իրանը Սիրիայում ներկա է Դամասկոսի պաշտոնական դիմումի համաձայն է
ԻԻՀ ԱԳ նախարարը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում գումարված Միջինարևելյան երկխոսության միջազգային նիստում ընդգծել է. «Իրանը Սիրիայում ներկա է այդ երկրի կառավարության պաշտոնական դիմումի համաձայն»:
Սիրիայում ճգնաժամը սկսվեց 2011 թվականին՝ տարածաշրջանում հավասարությունները հօգուտ Սիոնիստական ռեժիմի փոխելու նպատակով Արաբիայի, ԱՄՆ-ի ու նրանց դաշնակիցների հովանավորած ահաբեկչական խմբերի լայնամասշտաբ ներխուժմամբ: Դրանից հետո Սիրիան ահաբեկիչների դեմ պայքարում Դամասկոսին օժանդակելու կապակցությամբ դիմում ներկայացրեց Իրանին ու Ռուսաստանին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այս նիստում նաև անդրադարձել է տարածաշրջանում ահաբեկչական խմբերի, այդ թվում ԻԼԻՊ-ի, Ջեբհաթ-ալ-Նուսրայի ու Թալիբների դեմ որոշ երկրների հովանավորությանը Նա ասել է. «Այդ երկրները դեռ շարունակում են սխալ ընտրություն կատարել»:
«Բոլորս համագործակցաբար Միջին Արևելքը բնակության համար ապահով վայր պիտի դարձնենք»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարը, հիշեցնելով, որ տարածաշրջանի որոշ երկրներ այն պատկերացումն ունեն, որ հարևանների հետ համագործակցության փոխարեն կարող են զենք գնելով անվտանգություն գնել:
«Սաուդյան Արաբիան մերժել է Սիրիայում ու Եմենում հրադադարի ու խաղաղության համար բոլոր այլընտրանքները»,-նկատել է Զարիֆը:
ԻԻՀ ԱԳ նախարարը ՀԳՀԾ-ի կապակցությամբ ընդգծել է, որ ՀԳՀԾ-ն կողմերի նվաճած ամենալավ համաձայնություն է: