24.11.2024
ՀՀ-ն ՀԱՊԿ գագաթաժողովին ներկայացրել է ԼՂ հակամարտության մասին հայտարարության նախագիծ. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Էրդողանն անձամբ հավանություն է տվել Իրանի շահերին վերաբերող գործարքին. Զարաբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անձամբ հավանություն է տվել Իրանի շահերին վերաբերող գործարքին: Այս մասին հայտարարել է իրանա-թուրքական միլիարդատեր Ռեզա Զարաբը Նյու Յորքի դատարանում ցուցմունք տալու ժամանակ, հայտնում է Reuters-ը:

Նա խոստովանել է, որ նա զբաղվել է փողերի լվացման լայնածավալ միջազգային սխեմայով՝ օգնելով Իրանին շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները:

Ըստ Զարաբի՝ ինքը օգնել է Իրանին Halkbank-ում եղած միջոցները օգտագործել, որպեսզի ոսկի գնի, որը մաքսանենգ ճանապարհով ուղարկվել է Դուբայ եւ կանխիկ վաճառվել:

Նա նշել է, որ Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չագլայանին 50 մլն կաշառք է վճարել, որպեսզի շարունակի խարդախությունները:

Հիշեցնենք, որ թուրք-իրանական միլիարդատեր Ռեզա Զարաբը ԱՄՆ-ում անցյալ տարվա մարտին կալանավորվել էր: Նա մեղադրվում է անօրինական ֆինանսական գործարքներ կազմակերպելու մեջ, որոնք թույլ են տվել Իրանին 2010-2015 թվականներին շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները: Մեղադրանքը ներկայացվեց այս տարվա սեպտեմբերին: Զարաբից բացի, այն նաեւ ներկայացվեց նախկին նախարար Չագլայանին, պետական բանկի նախկին ղեկավար Ասլանին եւ երկու թուրք քաղաքացիական ծառայողների:

Զարաբի կալանավորումից մեկ տարի անց՝ 2017-ի մարտին, թուրք ազդեցիկ բանկիր եւ Turkiye Halk Bankasi AS-ի ղեկավարի տեղակալ Մեհմետ Հական Աթիլան այդ սխեմայի հետ կապված Զարաբի հետ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվեց:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ Զարաբը համաձայնել է քննության հետ համագործակցել համակարագում վկաների պաշտպանությունը ներառելու փոխարեն:

Հենց սրանով են որոշ լրատվամիջոցնբեր բացատրում այն փաստը, որ Զարաբը ներկա չէ դատարանում, ինչպես նաեւ չկա ամերիկյան ոչ մի բանտում:

Անկարան բազմիցս պահանջել է Զարաբին արտահանձնել, որը սերտ, այդ թվում ֆիանասական կապեր ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Վերջինս վախենում է, որ Զարաբը ամերիկացի քննիչներին կարող է հայտնել տեղեկություններ, որոնք իրեն խոցելի կդարձնեն: