24.11.2024
Աֆղանստանի նախագահը հայտնել է ԻՊ-ից 9 նահանգի ազատագրման մասին
prev Նախորդ նորություն

Իրանը որոշել է կուլ տալ Ասադի Սիրիան

Մոտ մեկ ամիս առաջ Իրանի բանակի գլխավոր շտաբի հրամանատար Մուհամմեդ Բագերին Դամասկոս է այցելել: Այցը մատուցվում էր որպես Թեհրանի և Բաշար Ասադի ռեժիմի միասնության շոու, ԴԱԻՇ-ի և «սիոնիստների» դեմ պայքարում լավ համագործակցոթյան արտահայտություն: Այս մասին գրում է իսրայելական Walla պորտալը:

Բագերին և նրա սիրիացի գործընկերը՝ գեներալ Ալի Աբդուլլա Այուբը, նշել են երկու գործընկերների համագործակցության «հիմնական սկզբունքները»:

Բայց իրանական տեսանկյունից այցը լիակատար հաջողություն չէր: Չնայած Իրանի և «Հզբոլլահի» ամբողջ աջակցությանը Սիրիայի համար պայքարում՝ Ասադը չի շտապում կատարել Թեհրանի պահանջները:

Թեհրանը պահանջել է 50 տարի ժամկետով ռազմածովային բազայի վարձակալության իրավունք, ռազմաօդային ուժերի բազաների ցանցի ստեղծման և ֆոսֆատների և ուրանի արդյունահանման իրավունք: Թեև Ասադը կտրուկ չի մերժել իրանական պահանջները՝ չի շտապում կատարել դրանք:

Պորտալը գրում է, որ դա տեղի է ունենում ոչ որովհետև հանկարծ Ասադի ողնաշարն է աճել, պարզապես նա հասկանում է, որ համագործակցության այդպիսի մակարդակը կարող է նաև Իսրայելի հետ դիմակայության դրդել:

Բացի դրանից՝ Ասադի ամենամեծ պարտքը ոչ թե Թեհրանին է, այլ ռուսներին: Ռուսներն իրենց շահերն ունեն Սիրիայում, դրանք պարտադիր չէ, որ համընկնեն իրանականների հետ, երբեմն էլ՝ հակասում են դրանց:

Նաև հակասություններ կան հենց իրանական ղեկավարությունում: Եթե իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությունը մտադիր է Սիրիան վերածել իր հենակետի Իսրայելի հետ ապագա հակամարտության համար, նախագահ Ռուհանիի շրջապատը նախընտրում է զգուշություն ցուցաբերել ու ևս մեկ անգամ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել տարածաշրջանում Իրանի բացասական ազդեցությանը, գրում է պարբերականը: