Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հանդիպել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարության հետ: Այս մասին հայտնում է mignews.com-ը:Խամենեին հայտարարել է, որ հզոր ռազմական նավատորմի զարգացումն «առաջնային ծրագիր է» իսլամական հանրապետության համար:Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը՝ ծովակալ Հուսեյն Հիյանզադեն, հայտնել է, որ իր ուժերը «վերահսկում են բոլոր սուզանավերի շարժը Պարսից ծոցում»: Նա նաև ասել է, որ Իրանը «հետաքրքրված է ավիակրի կառուցմամբ»:Բացի դրանից՝ Իրանն «իրավունք ունի» ատոմային սուզանավերի նավատորմ ստեղծել՝ որպես «զսպող միջոց»: