Իրանի նախագահ Հասան Ռուհանին հանդես է եկել ելույթով, որը հեռարձակվել է ազգային հեռուստատեսությամբ։Ինչպես նշել է նախագահը, Իրանը պատրաստ է վերականգնել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի հետ երկու պայմանի կատարման դեպքում: Դրանք են՝ եթե այն դադարեցնի դաժան հարձակումները Եմենում և խզի անբնական և ամոթալի գործընկերությունն Իսրայելի հետ։