Իսրայելցի զինվորականնները եւ ոստիկանները համատեղ գորոծողության ժամանակ ձերբակալել են 32 պաղեստինցիների, այդ թվում՝ «ՀԱՄԱՍ» շարժման ղեկավարներից մեկին՝ Հասան Յուսուֆին։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։Յուսուֆը կասկածվում է անկարգություններում ներգրավված լինելու մեջ։ Վերջերս նա ազատ էր արձակվել վարչական կալանքից։Արաբ-իսրայելական հակամարտությունը սրվել է դեկտեմբերի 6-ին, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ այնտեղ դիվանագիտական առաքելությունը տեղափոխելու մասին։Պաղեստինը այս որոշումը չի ճանաչել եւ հայտարարել է, որ սրանով ԱՄՆ-ը միջնորդից դարձավ հակամարտության կողմ։ Սրա հետ կապված պաղեստինցիները խոստացել են հրաժարվել ամերիկացիների միջնորդական ծառայություններից եւ որոնել այլ երաշխավոր։ԱՄՆ որոշմանը ի պատասխան՝ Պաղեստինում անկարգություններ են բռնկվել։ Պաղեստինյան ինքնավարության ղեկավարությունը հայտարարել է նոր ինթիֆադայի մեկնարկի մասին։Ե՛վ Իսրայելը, եւ՛ Պաղեստինը Երուսաղեմը համարում են իրենց մայրաքաղաքը։ Սրա հետ մեկտեղ, Իսրայելը քաղաքը համարում է «միասնական եւ անբաժան», իսկ Պաղեստինը շարունակում է քաղաքի արեւելյան սեկտորը իր տարածքը համարել եւ չճանաչել Իսրայելի իշխանությունը այդ տարածքների նկատմամբ։ Դե յուրե Իսրայելի մայրաքաղաքը Թել Ավիվն է։Հասան Յուսուֆը 1992 թվականից համարվում է «ՀԱՄԱՍ»-ի խոսնակը։ Իսրայելական հատուկ ծառայությունները մի քանի անգամ ձերբակալել են նրան, նա երկու անգամ ազատազրկվել է եւ անցկացրել իսրայելական բանտում, եւ մի քանի անգամ վարչական կալանքի ենթարկվել։ «ՀԱՄԱՍ»-ի որոշ անդամներ նրան մեղադրում են «ՇԱԲԱԿ»-ի (իսրայելական հատուկ ծառայություններ) հետ համագործակցության մեջ։