24.11.2024
Փորձագետը Հմեյմիմի վրա հարձակման մասին. Պետք է ստեղծել ԱԹՍ–ների դեմ պայքարող համակարգեր
prev Նախորդ նորություն

Իրանի վերջին շահի որդի. Եկել է մեր երկիրը վերադարձնելու ժամանակը

Եկել է մեր երկիրը վերադարձնելու ժամանակը: Այս մասին AP-ի հետ հարցազրույցում նշել է Իրանի վերջին շահ Ռեզա Փեհլեւիի որդին՝ խոսելով Իրանում տեղի ունեցած վերջին բողոքների մասին:

Նրա խոսքով՝ ռեժիմի փոփոխությունը «գերագույն բանաձեւն է»: «Դա այն է, ինչն ուզում է Իրանի ժողովուրդը: Դա տեղի կունենա ոչ այն պատճառով, որ այդպես ԱՄՆ-ն, Բրիտանիան, սաուդցիները կամ իսրայելցիներն են ասում: Դա տեղի կունենա, քանի որ Իրանի ժողովուրդն է այդպես ուզում»,- ասել է նա:

Փեհլեւին կարծում է, որ Իրանի ներկայիս իրադարձությունները Իսլամական հանրապետությանը ավելի մեծ սպառնալիք են ներկայացնում, քան 2009 թվականի ընտրություններից հետո տեղի ունեցած բախումները: «Եկել է ծավալուն կոալիցիայի ժամանակը: Այդ ուզուրպատորները ներխուժել են մեր երկիր, մեզ պատանդ վերցրել: Եկել է մեր երկիրը վերադարձնելու ժամանակը»,- նշել է նա՝ նկարագրելով իր դերը, համենայնդեպս՝ այս պահին՝ որպես բողոքողների դրոշը տանող այնպիսի երկրներում, ինչպիսին Միացյալ Նահանգներն է, որպեսզի նրանք ակտիվացնեն իրենց պատասխանը եւ քննարկեն Իրանի առաջնորդների դեմ նոր պատժամիջոցների հնարավորությունը: