22.04.2025
Իրանի վերջին շահի որդի. Եկել է մեր երկիրը վերադարձնելու ժամանակը
prev Նախորդ նորություն

Նեթանյահուն Իրանին մեղադրել է Սիրիա 100 հազար զինյալ ուղարկելու մտադրության համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեղադրել է Իրանին, որ ձգտելով գրավել ողջ Մերձավոր Արեւելքը, Իրանը պատրաստվում է Սիրիա ուղարկել 100 հազար շիա զինյալների: Այս մասին Երուսաղեմում ՆԱՏՕ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է The Times of Israel-ը:

Եթե Սիրիա զինյալներ ուղարկելու Իրանի ծրագրերը իրականանան, Արաբական հանրապետությունում տեղի կունենա արմատական սուննի եւ շիա ուժերի բախումը, որի արդյունքում միլիոնավոր փախստականներ կփախչեն Եվրոպա, զգուշացրել է Նեթանյահուն:

«Ո՞ւր է գնում մարդկային հոսքը: Եվրոպա: Ո՞վ է դրան խանգարում այս պահին: Իսրայե՞լը: Այժմ Իսրայելը գործում է միայնակ: Բայց ես պնդում եմ, որ սա մեզ համար ընդհանուր շահ է», - ասել է նա:


Բացի այդ Նեթանյահուն ասել է, որ Իսրայելի հետախուզության շնորհիվ հնարավոր եղավ կանխել մի քանի տասնյակ ահաբեկչական հարձակումներ, այդ թվում եվրոպական քաղաքներում: «Դրանցից մի քանիսը կարող էին Եվրոպայի պատմության մեջ ամենախոշոր, մեծ թվով զոհերով հարձակումները լինեին, , քանի որ դրանք ծրագրված էին քաղաքացիական ավիացիայի միջոցով: Իսրայելը կանխեց այն եւ այդպիսով օգնեց փրկել շատ եվրոպացիների կյանքը», - ասել է նա:

Թուրքիան Սիրիայի հյուսիսում կշարունակի «Եփրատի վահան» օպերացիան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան