24.11.2024
Նեթանյահուն Իրանին մեղադրել է Սիրիա 100 հազար զինյալ ուղարկելու մտադրության համար
prev Նախորդ նորություն

Թուրքիան Սիրիայի հյուսիսում կշարունակի «Եփրատի վահան» օպերացիան

Թուրքիան նախատեսում է Սիրիայի հյուսիսում շարունակել «Եփրատի վահան» ռազմական օպերացիան: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը: Ինչպես մանրամասնել է Էրդողանը՝ օպերացիայի նոր փուլը կանցնի Աֆրին և Մանբիջ քաղաքների շրջանում՝ Հալեպի գավառում:

«Ժամանակն է ամբողջովին ոչնչացնել Սիրիայում ահաբեկչության գոտի ստեղծելու սեպարատիստների կազմակերպության նախագիծը: Մեր նշանակետը լինելու են ահաբեկչական կազմակերպությունները, և մենք կավարտենք մեր սահմանները ամրապնդելու գործընթացը»,- հայտարարել է Էրդողանը:

2016 թվականին օգոստոսին Թուրքիան Սիրիայի տարածք մտցրեց իր զորքերը և հայտարարեց Ջերաբլուս և Էլ-Բաբ քաղաքներում «Եփրատի վահան» օպերացիայի անցկացման մասին: 2017-ի մարտին թուրքական իշխանությունը հայտարարեց, որ հասել է իր նպատակին և սկսեց դուրս բերել իր զորքերը Սիրիայի տարածքից: