Նիկոսիայում կայացել է Կիպրոսի, Իսրայելի, Հունաստանի և Իտալիայի էներգետիկայի նախարարների հանդիպումը, որի ժամանակ ստորագրվել է պայմանագիր Իսրայել-Իտալիա գազատարի շինարարության մասին։2100 կմ երկարությամբ գազատարի շինարարության արժեքը կկազմի մոտ 25 մլրդ շեկել։ Խողովակաշարը կանցնի Իսրայելից Իտալիայի հարավարևելյան վերջավորություն՝ Կիպրոսի, Կրետեի և մայրցամաքային Հունաստանի միջով։Ներկա պահին դեռևս որոշված չէ նախագծի ֆինանսավորման մեթոդը։ Նախագիծը պետք է ավարտվի 2025 թվականին, սակայն հայտնի է, որ դրանում մասնացություն կունենա Եվրոպական բանկը, հայտնում է newsru.co.il-ը։