Թրամփը սատարում է իրանցիներին. ԿՀՎ տնօրեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սատարում է իրանցիներին, որոնց բողոքում կառավարության դեմ, և կցանկանար, որպեսզի նրանք իրենց կարծիքն արտահայտելու հնարավորություն ունենան: Այս մասին հայտարարել է ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն:
«Դա իրական խնդիր է»,- Fox News-ի եթերում ասել է Պոմպեոն:
Ավելի վաղ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ իրանցի ժողովուրդն ու երկրի հատուկ ծառայությունները մեծ դեր են ունեցել վերջին բողոքի ցույցերի դադարեցման հարցում, որոնք, ԻՀՊԿ-ի կարծիքով, սադրել էին արտաքին թշնամիները:
Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանլեով Իրանում սկսված բողոքի ցույցերը, հայտնել է, որ եկել է այդ մերձավորարեւելյան պետությունում փոփոխությունների ժամանակը:
«Երկար տարիներ իրանական մեծ ժողովուրդը ռեպրեսիաների էր ենթարկվում։ Նա սնունդի ու ազատության կարիք ունի։ Իրանում մարդու իրավունքների խախտումների հետ միասին թալանվել են երկրի նյութական բարիքները։ Եկել է փոփոխությունների ժամանակը»,- գրել էր Թրամփն իր Twitter-ում։