12.07.2025
Թրամփը սատարում է իրանցիներին. ԿՀՎ տնօրեն
prev Նախորդ նորություն

Սիրիայի կառավարական բանակը գրավել է ռազմավարական նշանակություն ունեցող Սինջար քաղաքը

Սիրիայի կառավարական բանակը գրավել է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Սինջար քաղաքը, որը գտնվում է հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում:


Ինչպես փոխանցում է DW.com-ը, այս մասին տեղեկացրել են Մեծ Բրիտանիայում գործող Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը և Պաշտպանության ազգային ուժերի կառավարամետ զորամիավորումները:


Գրավելով Սինջարը՝ Ասադի բանակը հասանելիություն է ստացել քաղաքի մոտակայքում գտնվող զինվորական օդանավակայանին, ինչպես նաև կարևորագույն տրանսպորտային հանգույցին: Վերջին ամիսներին նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերը զգալիորեն ընդլայնել են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքը:

Իսրայելցի փաստաբանն ու Յաիր Աուրոնը Հայոց ցեղասպանության խնդրով հարցում են ուղարկել ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ