24.11.2024
Սուդանի իշխանությունները ժամանակավորապես Թուրքիային են «փոխանցել» Սուակին կղզին
prev Նախորդ նորություն

Իրանի բողոքի ցույցերի ֆոնին արգելափակել են Instagram ու Telegram հավելվածները

Իրանի իշխանություններն արգելափակել են Instagram և Telegram հավելվածների հասանելիությունը՝ բնակչության բողոքի զանգվածային ակցիաների ֆոնին: Այս մասին հաղորդում է INTERFAX-ը՝ վկայակոչելով իրանական հեռուստատեսությունը:


Իրանական հեռուստատեսության տվյալներով՝ նման որոշում է կայացրել երկրի Անվտանգության գերագույն խորհուրդը հասարակական կարգուկանոնի պահպանման և քաղաքացիների անվտանգության համար:


Facebook ընկերությունը, որին պատկանում է Instagram սոցցանցը, դեռևս որևէ կերպ չի մեկնաբանել այս տեղեկությունը:


Հիշեցնենք, որ Իրանում 4-րդ օրն է, ինչ շարունակվում են հակակառավարական ցույցերը՝ պայմանավորված երկրի տնտեսական իրավիճակով: Ցույցեր են տեղի ունեցել Թեհրանում, Կումայում, Քերմանշահում, Մեշհեդայում, Համադանում, Ռեշտեում: