22.04.2025
Իսրայելը և ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողությունների համատեղ ծրագիր են մշակել
prev Նախորդ նորություն

Սուդանի իշխանությունները ժամանակավորապես Թուրքիային են «փոխանցել» Սուակին կղզին

Սուդանի իշխանությունները համաձայնել են Սուակին կղզին վարձակալության տալ Թուրքիային։ Թուրքիան պատրաստվում է ռազմանավերի համար առաջիկայում նոր նավահանգիստ կառուցել կղզում։


Լուրի մասին առաջինը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այնուհետև այն հաստատել է Սուդանի արտաքին գործերի նախարարությունը:


Նախկինում Օսմանյան տիրապետության տակ գտնված կղզին թուրքերը պատրաստվում են վերակառուցել և բացել տուրիզմի համար:


Հիշեցնենք, որ օրեր առաջ Էրդողանը Սուդան այցի ժամանակ տեղի իշխանություններին առաջարկել էր «իրենց տալ» Սուակին կղզին, որտեղ գտնվում է երկրի խոշոր նավահանգիստը:

Իրանի բողոքի ցույցերի ֆոնին արգելափակել են Instagram ու Telegram հավելվածները
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան