Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է ոչնչացնել Սիրիայի հյուսիսում ԱՄՆ կողմից ստեղվող «սահմանի անվտանգության ուժերը»:«Հիմա ԱՄՆ-ն մեր սահմանների մոտ ահաբեկչական բանակ է ստեղծում, որը սպառնում է Թուրքիայի անվտանգությանը: Մեր խնդիրն է խեղդել այդ բանակը մինչև նրա կազմավորումը: Եթե ԱՄՆ-ն մտադիր է գործակցել այդ վայրենի էակների հետ՝ դա նրա գործն է: Բայց մենք դա թույլ չենք տա»,- ասել է Էրդողանն Անկարայում:Նա նշել է, որ թուրք զինվորականները կշարունակեն գնդակոծել սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի դիրքերն Աֆրինում:«Հուսով եմ, մեր ԶՈւ-ն առաջիկայում կլուծի Աֆրինի հարցը: Գործողությունը կարող է սկսվել ցանկացած պահի»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: