24.11.2024
Իրանի իշխանություններն ազատ են արձակել ձերբակալված 440 ցուցարարի
prev Նախորդ նորություն

Աբասն ամոթանք է տվել Թրամփին

Պաղեստինյան ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը հանդես է եկել նախագահ Թրամփին և պաղեստինա-իսրայելական կարգավորման մեջ ԱՄՆ-ի դերին հասցեագրված կոշտ հայտարարությամբ։

Պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել 1993 թվականին, Օսլոյում, այլևս գոյություն չունեն։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Աբասը Պաղեստինի ազատագրման կազմակեերպության Կենտրոնական խորհրդի արտակարգ նիստում։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պաղեստինա-իսրայելական բանակցությունների նոր՝ բազմակողմ ձևաչափ։

«Դոնալդ Թրամփը գրել է իր Twitter-ում, որ կդադարի գումար տալ պաղեստինցիներին, քանի որ նրանք հրաժարվում են բանակցություններից։ Ամո՛թ Թրամփին. այդ ե՞րբ ենք հրաժարվել բանակցություններից։ Քաղաքական բանակցությունները պետք է անցկացվեն միջազգային միջնորդությամբ, այլ ոչ թե միայն ԱՄՆ-ի միջնորդությամբ։ Հուսով եմ՝ դա հասկանալի է։ Մենք չենք ճանաչում ԱՄՆ-ին մեր և Իսրայելի միջև միջնորդ»,- ասել է Աբասը։

Երեկ կազմակերպության գործադիր կոմիտեն ֆինանսական օգնության խնդրանքով դիմել էր իսլամական երկրներին՝ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորումը դադարեցնելու մասին Թրամփի հայտարարությունների ֆոնին։