24.11.2024
Էրդողանը մտադիր է ոչնչացնել Սիրիայում ԱՄՆ կողմից ստեղծվող «սահմանի անվտանգության ուժերը»
prev Նախորդ նորություն

Իրանի իշխանություններն ազատ են արձակել ձերբակալված 440 ցուցարարի

Իրանի իշխանություններն ազատ են արձակել 440 մարդու, ովքեր ձերբակալվել էին հակակառավարական բողոքի ակցիաների ժամանակ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրանի դատական պաշտոնյաներին։

Գործակալությունը հիշեցնում է, որ դեկտեմբերի վերջին սկսված ցույցերն ընդգրկել էին ավելի քան 80 իրանական քաղաքներ և հանգեցրել 25 զոհի։

Սկզբում ցույցերն ուղղված են եղել Թեհրանի տնտեսական քաղաքականության և գնաճի դեմ, սակայն այնուհետև ակցիայի մասնակիցները սկսել են դժգոհություն արտահայտել՝ ուղղված կառավարության և երկրի հոգևոր ղեկավարության դեմ։

Իրանի դատական պաշտոնյաները պաշտոնապես հայտարարել էին ողջ երկրում մոտ 1000 մարդու ձերբակալության մասին, սակայն որոշ տվյալներով՝ նրանց թիվը կարող է հասնել 3700-ի։ Մի քանի մարդ մահացել է ազատազրկման վայրերում, ինչի հետ կապված իրավապաշտպաններն անկախ հետաքննությունների անցկացման կոչ են արել։ Իրանի իշխանությունները հաստատել են միայն 2 ձերբակալվածների մահը՝ հայտարարելով, որ նրանք ինքնասպանություն են գործել։

Թեհրանի դատախազ Աբաս Ջաֆարի Դոլաթաբադին հայտարարել է, որ ձերբակալվածների մեծ մասը եղել են 18-35 տարեկան երիտասարդներ՝ աղքատ ընտանիքներից։