7.06.2025
Փորձագետ. Թուրքիայի ռազմավարությունը Սիրիայում`քրդական ինքնավարության թուլացումն է
prev Նախորդ նորություն

Էրդողանը մտադիր է ոչնչացնել Սիրիայում ԱՄՆ կողմից ստեղծվող «սահմանի անվտանգության ուժերը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է ոչնչացնել Սիրիայի հյուսիսում ԱՄՆ կողմից ստեղվող «սահմանի անվտանգության ուժերը»:

«Հիմա ԱՄՆ-ն մեր սահմանների մոտ ահաբեկչական բանակ է ստեղծում, որը սպառնում է Թուրքիայի անվտանգությանը: Մեր խնդիրն է խեղդել այդ բանակը մինչև նրա կազմավորումը: Եթե ԱՄՆ-ն մտադիր է գործակցել այդ վայրենի էակների հետ՝ դա նրա գործն է: Բայց մենք դա թույլ չենք տա»,- ասել է Էրդողանն Անկարայում:

Նա նշել է, որ թուրք զինվորականները կշարունակեն գնդակոծել սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերի դիրքերն Աֆրինում:

«Հուսով եմ, մեր ԶՈւ-ն առաջիկայում կլուծի Աֆրինի հարցը: Գործողությունը կարող է սկսվել ցանկացած պահի»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Իրանի իշխանություններն ազատ են արձակել ձերբակալված 440 ցուցարարի
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին