22.04.2025
Իրանական ատոմի գործարքի մասով ԱՄՆ հայտարարությունները լավատեսություն չեն ներշնչում. Լավրով
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Թուրքիայի ռազմավարությունը Սիրիայում`քրդական ինքնավարության թուլացումն է

Սիրիայում և Իրաքում հակամարտությունը շատ պետությունների կողմից դիտարկվում է ոչ թե որպես հակաահաբեկչական գործողություն, այլ սեփական ազդեցությունը տարածաշրջանում ընդլայնելու միջոց։ ԱՄՆ–ի և Թուրքիայի գործողությունները դրա վկայությունն են։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Սերգեյ Պրոստակովը։

«Անկարայի համար գլխավոր հարցը քրդականն է։ Թուրքիան կարծում է, որ իր սահմանների երկայնքով քրդական ինքնավարությունների ստեղծումը սպառնալիք է Թուրքիայի պետականությանը։ Թուրքիայի ռազմավարությունը Սիրիայում ուղղված էքրդական ինքնավարության թուլացումն է»,–նշել է նա։

Նա հավելել է, որ «Եփրատի վահան»–ը թույլ է տվել քրդական Աֆրին ու Ռոժավա քրդաբնակ տարածքների միջև սեպ խրել, սակայն Թուրքիայի համար քրդերը շարունակում են ավելի վտանգավոր մնալ, քան ծայրահեղական ահաբեկիչները։

Էրդողանը մտադիր է ոչնչացնել Սիրիայում ԱՄՆ կողմից ստեղծվող «սահմանի անվտանգության ուժերը»
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան